Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար

timthumb-29

Գեղեցիկ, խիտ և երկար թարթիչներ, ցավոք, ամենքին չէ, որ բնությունը պարգևում է։ Անգամ

նրանց, ովքեր ունեն այդպիսի թարթիչներ, հուզում է այն հարցը, թե ինպե՞ս կարելի է արագացնել

դրանց աճը։ Ներկայացնում ենք միջոց, որը խթանում է թարթիչների աճը։ Սնուցող դիմակի

պատրաստման համար կպահանջվի 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 թեյի գդալ հալվեի հյութ և մի

քանի կաթիլ А վիտամինի լուծույթ։ Դիմակի բաղադրիչները հարկ է լավ խառնել, մինչև ստացվի

համասեռ զանգված։ Դիմակը թարթիչներին քսվում է բարակ վրձնով կամ բամբակով։

Գործողությունը կատարել երեկոյան՝ քնից 2-3 ժամ առաջ։ Քնից անմիջապես առաջ դիմակի

մնացորդները թաթիչների վրայից հեռացրեք չոր բամբակով, որպեսզի առավոտյան կոպերն ուռած չլինեն։

Be the first to comment on "Դիմակ՝ թարթիչների աճը խթանելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել