Գրիգոր Դանիելյանի որդու և կնոջ մեծ նվերը 33-ամյակին

timthumb-22

Դերասան Գրիգոր Դանիելյանն այսօր տոնում է իր 33-ամյակը: Դերասանը դեռևս կեսգիշերից

բազում շնորհավորական մաղթանքներ և նամակներ է ստացել և շարունակում է ստանալ:

Դերասանին առաջինը շնորհավորել է իր կին ու որդին՝ փոքրիկ անակնկալ մատուցելով Գրիգորին:

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Գրիգորը՝ նշելով, որ կեսգիշերին իրենց են միացել աներոջ ընտանիքը:

«Սպասելի էր անակնկալը, քանի որ միշտ գիշերը փոքրիկ տորթով նշում ենք: Կարծես դա ավանդույթ դարձած լինի մեր ընտանիքում»,- ասաց դերասանը:


Գրիգորը, խոսելով կնոջ և որդու նվերներից, նշեց, որ նյութական նվերներն իր համար այդքան էլ

արժեքավոր չեն: «Որդուս ամենամեծ նվերն այն է, որ լինի խելացի ու խելոք: Այն ինչ-որ

պահանջում են նրանից կատարի: Իսկ կնոջս ամենամեծ նվերը իր փորիկի մեջ է: Դրանից մեծ նվեր

ես չեմ էլ սպասում: Հնարավոր է, այսօր սիմվոլիկ ինչ-որ բան նվիրի, բայց ամենասպասված նվերս

3 ամսից է գալու :)»,- ավելացրեց դերասանը:


Սովորաբար, շատերն իրենց տարեդարձի օրը տխրում են, քանի որ մեկ տարով մեծանում են: Գրիգորն այդ մարդկանց շարքին չի պատկանում: Նա միշտ ուրախ է անցկացնում իր օրը: «Ինձ

համար սովորական մի օր է: Փորձում եմ ուրախ անցկացնել: Սկզբում աշխատանքային է լինում, հետո երեկոյան փոքր շրջապատում նշում ենք: Չեմ տխրում, քանի որ մարդը տարիների

ընթացքում իմաստուն է դառնում: Փոքր մնալն էլ մի բան չի :)»,-ասաց դերասանը:

Գրիգորը վերջում նշեց, որ այս տարի երեկոյան մեծ խնջույք չի անելու. «Ամուսնությունից հետո, սովորաբար, մեծ ծնունդ չեմ արել, քանի որ կնոջս տարեդարձը մոտ է և մենք երկուսիս

միանգամից իր ծննդյան օրն ենք նշել մեծով, բայց այս տարի փոքրով կնշենք»:

Be the first to comment on "Գրիգոր Դանիելյանի որդու և կնոջ մեծ նվերը 33-ամյակին"

Leave a comment

Your email address will not be published.


*