Ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը

«Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է`

ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք

տարեք` այդ օրը պետք է «չեպե» չլինի: ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու

նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու,

վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն`

տնտեսական մասով:
ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում

է նաեւ նախագահի նախկին օգնական Սեւակ Լալայանը:
Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն

շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի

նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանն

կվերդառնա արտերկրից»:

Be the first to comment on "Ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*