«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը կդադարեցնի՞ համագործակցությունը ՀԱԿ-ի հետ. նա միանգամից 3 դաշինքի հետ բանակցում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ

խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ

համագործակցությունը դադարի: Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում է միանգամից

երեք դաշինքներում անցողիկ տեղի համար:

Ստեփան Դեմիրճյանը հնարավոր է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր

Դալլաքյանի, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի

գլխավորած ապագա դաշինքի հետ: Վերջնական որոշում դեռեւս չկա, բայց ամենայն

հավանականությամբ, Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր

Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում:

Հիշեցնենք, որ դեռ 2003 թ. Վիկտոր Դալլաքյանը սերտ համագործակցում էր այն ժամանակ

նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ, ապա դարձավ նրա գլխավորած

«Արդարություն» դաշինքի քարտուղարը»:

Be the first to comment on "«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը կդադարեցնի՞ համագործակցությունը ՀԱԿ-ի հետ. նա միանգամից 3 դաշինքի հետ բանակցում է"

Leave a comment

Your email address will not be published.


*