Արտակարգ դեպք Երեւանում. երիտասարդներից մեկը հրազենային վնասվածք ունի, մյուսը՝ քթի կոտրվածք

timthumb-23

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։20-ի

սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է

ստացվել, որ հրազենային վնասվածքով եւ քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց

տեղափոխվածներն են Երեւանի բնակիչներ 36-ամյա Արթուր Ս.-ն եւ 31-ամյա Ռոման Դ.-ն: Ըստ

բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։

Արթուր Ս.-ն հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռոման Դ.-ն ստացել է

քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների եւ քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝

նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։

Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել հանցագործությունը կատարողին կամ կատարողներին:

Be the first to comment on "Արտակարգ դեպք Երեւանում. երիտասարդներից մեկը հրազենային վնասվածք ունի, մյուսը՝ քթի կոտրվածք"

Leave a comment

Your email address will not be published.


*