Տապակած կարտոֆիլ ջեռոցում

timthumb-22

Բաղադրիչներ
կարտոֆիլ — 4 հատ մեծ

 
ձիթայուղ — ¼ բաժակ
աղ ծովի — 0,5 թ/գդ

սխտոր — 0,5 թ/գդ (փոշի)
պապրիկա — 0,5 թ/գդ

 
պղպեղ սև — 0,5 թ/գդ
մաղադանոս — մի քանի ճյուղ

 
պանիր պարմեզան — 80 գր
Պատրաստման եղանակ

 
Ջեռոցը 230 աստիճան տաքացնում ենք: Կարտոֆիլը լավ մաքրում ենք, ցանկության դեպքում

կեղևազրկում և երկայնակի կտրատում: Լցնում ենք սառը ջրով ամանի մեջ՝ ավելացնելով նաև

սառույց: Թողնում ենք 30 րոպե, հետո հանում ենք ու թղթե սրբիչով չորացնում:
tapakac-kartofil-jerocum-1
Աղը, սխտորի փոշին, պապրիկան ու սև պղպեղը սեղմակով մեծ տոպրակի մեջ խառնում ենք:

Կարտոֆիլը նույնպես լցնում ենք տոպրակի մեջ ու լավ թափահարում: Հետո լցնում ենք ¼ բաժակ

ձիթայուղն ու նորից թափահարում, մինչև կարտոֆիլի բոլոր կտորները պատվեն խառնուրդով:
tapakac-kartofil-jerocum-2

Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, մեջը շարում կարտոֆիլի կտորներն ու թխում 40-50 րոպե,

մինչև որ կարտոֆիլը դառնա դարչնագույն ու խրթխրթան:
tapakac-kartofil-jerocum-3

Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, թարմ մաղադանոսը մանրացնում ենք և վրան քերում պանիրը:

Կարտոֆիլի կտորները տապակից դատարկում ենք պանրով ու մաղադանոսով ամանի մեջ և խառնում:
tapakac-kartofil-jerocum-4

Ահա և վերջ:
tapakac-kartofil-jerocum-7Իսկ Դուք նման կարտոֆիլ

Be the first to comment on "Տապակած կարտոֆիլ ջեռոցում"

Leave a comment

Your email address will not be published.


*