Ճգնաժամի ու դուրս գալու ելքերի մասին

timthumb-2

– Պարոն Դանիելյան, Ձեզ մեր երկրի այսօրն ինչպե՞ս է ներկայանում: Ուզում ենք փոխել երկիրը, գտնվում ենք փոփոխությունների շեմին:

– Մենք, ցավոք, չկարողացանք երկիր ստեղծել: Այն երկիրը, որ կերազեր նորմալ, ինտելեկտուալ մարդը: Ստեղծեցինք նյութապաշտական հիմար մի համակարգ, որտեղ տրագեդիայի օրենքներին

համաձայն են ընթանում պրոցեսները: Ասենք` կարդում ես «Համլետը» կամ «Մակբեթը», տեսնում ես, որ այդ մարդիկ ուզում են ստոպ տալ, բայց չի ստացվում: Ու վերջում պետք է սաղ իրար փրթեն

ու սկսեն նորից:
Գիտեք, թե մեր իշխանավորը չի՞ հասկանում, որ երկիրը կործանվելու է: Եթե չհասկանա, ապա

ինչո՞ւ է իր տները դուրսը կառուցում, կամ երեխաներին ուղարկում դուրս: Վերևներում ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Եթե չհասկանան, ապա այդքան չեն ձգտի

վերարտադրվել, այդքան չեն ձգի պարանը: Ինչպես է, երբ մարդը մեռնում է, բայց էլի երիկամին է արհեստական սարք միացնում: Ուղեղն արդեն անջատվել է, էլի է մի բան փորձում անել: Սիրտը

դեռ թույլ խփում է, ու ինքն ուզում է մի քիչ էլ ապրել…
Այս ամենը մենք տեսնում ենք մեր երկրում: Հիմա մեծագույն տրագեդիա է, որ մեզ հետ

կատարվում է: Տեսեք` գնում են դեպի միակուսակցական պետություն: Դա ի՞նչ է բերելու իր հետ: Ցանկացած իդիոտի էլ հարցնես, կասի` ազատությունների սահմանափակում, էկոնոմիկայի

լճացում, իշխանության անվերջ վերարտադրության հնարավորություն:
Հենց սա՛ է տրագեդիայի կանոնը. գիտեն, թե ինչ է լինելու իրենց արածի վերջը, բայց չեն կարողանում կանգ առնել:

– Այսինքն` անդունդ ենք գլորվում. Էլ կանգնել հնարավոր չէ:

– Այո, այդպես է: Կարծում եք, թե Համլետը շա՞տ էր ուզում մարդկանց սպանել, չգիտե՞ր, թե ինչ է սպասվելու հետո: Բայց այդ ուրվականը գալիս ու պահանջում էր` արա՛, արա՛…

– Լա՛վ, հիմա մեզ վերջն ի՞նչ է սպասվում:

– Կոլափս: Ֆինանսաբարոյական, նաև` պետական կոլափս:

– Շատ տխուր է կանխատեսումդ:

– Դա կանխատեսում չէ, այլ պատմական բնական ընթացք է:

– Հետո հավանաբար վերհառնելու, վերստեղծվելու ենք: Այսինքն` մի բանի վերջը մյուսի սկիզբն է:

– Միանշանակ այդպես է, իհարկե:

– Իսկ մենք ունե՞նք մարդկային տվյալ ռեսուրսը: Այն մարդկանց, ովքեր կկարողանան երկրորդ անգամ վերստեղծել մեր երկիրը:

– Իհարկե, ունենք:

– Հույսդ ինչի՞ վրա է, ո՞ւմ վրա է…

– Այն երեխաների, ովքեր սփյուռքից գալով, ասում են` չէ՛, մենք հենց այստեղ պետք է ապրենք: Այն երեխաների, ովքեր ասում են` մենք ոչ մի կուսակցության մեջ չենք մտնելու, մենք պարզապես

երկիր ենք սարքելու: Այն երեխաների, ովքեր ուզում են գնալ, արտասահմանում կրթություն ստանալ և հետո վերադառնալ այստեղ: Ճիշտ է, այդպիսիք քիչ են, բայց կան, չէ՞: Սարդարապատի

ճակատամարտի դեպքում էլ այդպես չեղա՞վ: Կառավարությունը էշի պես Թիֆլիսում նստած` խաբար էլ չէր ինչ է կատարվում:

Մյուսներն էլ իրենց գործին էին: Բայց մի տասը, քսան հոգի փետ, բահ վերցրած… Մարշալ Բաղրամյանն էլ է այդտեղից սկսել:
…Ու հետո եղավ, չէ՞: Սա’ էլ կլինի:

– Նախախնամության մատը խա՞ռն է: Կամ մարդկանց այդ փոքրաթիվ խավը այդ մեծ էներգիան որտեղի՞ց է ստանում:

– Դա այն գիտակից խավն է, որը երբեք չի հանդուրժում վատը և չի կարողանում ապրել հանգիստ: Կա՛ այդպիսի խավ: «Սասնա ծռերը»` մեկ: Այն երեխեքը, ովքեր ապրիլյան պատերազմում պահեցին հողը` երկու: Ո՞նց չկան այդ մարդիկ:
Հո մենք չենք կարող խոսել միայն նրանց մասին, ովքեր ընդամենն ուտում և արտաթորում են: Ի

դեպ, բոլոր ժողովուրդների մոտ 90%–ը հենց իմ ասած այս վերջին տեսակից է: Գիտեք ամերիկացին ավելի՞ հոգևոր կյանքով է ապրում: Չէ՛. ուտում` բազմանում է, ուտում` բազմանում է…

– Աստված անի` մոտ լինեն այն ժամանակները, երբ այդ գիտակից սերունդը կղեկավարի երկիրը:

– Բայց գիտեք, ես մի վատ միտում եմ տեսնում: Իշխանությունները, որոնց էլի մենք ենք ստեղծել և որոնք էլի մերն են, փչացնում են մարդկանց: Փող են տալիս, առնում են, շանտաժ են անում, վախեցնում են:
Հիմա տեսեք, թե ինչքան երիտասարդ կուսակցականներ կան: Ես չեմ ասում, թե այդպիսիք կան

միայն իշխանական կուսակցության մեջ: Ընդհանրապես, եթե երիտասարդը մտնում է կուսակցության մեջ, դա արդեն աննորմալություն է: Նա իրեն մտցնում է ինչ–որ կանոնների մեջ,

որը հակաբնական է: Որովհետև երիտասարդը ըմբոստ, ազատություն սիրող, ուսում տենչացող մարդն է: Ով հետո միգուցե իրեն սահմանափակի ու ասի` ես զահրումարական եմ:

Be the first to comment on "Ճգնաժամի ու դուրս գալու ելքերի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել