Բանանի «արքա» Միհրան Պողոսյանի «աճպարարությունը». «Փաստ»

timthumb-18

Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում

է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի»

տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է

գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք–ընկերություններ,

որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:

 
Նավով Վրաստան հասած Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանը իր և իրեն

պատկանող այս ֆեյք–ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:

 
Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ

իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում:

 
Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում:

 
Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք–ընկերությունների շնորհիվ, շարունակում է

իշխող դեր խաղալ այս գործում:

 
Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք–ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն

էլ «ֆեյք–տնտեսություն» կմնա:

Be the first to comment on "Բանանի «արքա» Միհրան Պողոսյանի «աճպարարությունը». «Փաստ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել