Թուրքիայում աշակերտները ծեծել են ուսուցչին ու փոխտնօրենին

Թուրքիայի Անթալիա նահանգում աշակերտները ծեծել են իրենց զգուշացում

արած ուսուցչին ու միջադեպին խառնված դպրոցի փոխտնօրենին։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Անթալիայի ոստիկանություն է դիմել դպրոցներից մեկի

ուսուցիչը՝ պնդելով, որ երկրի հիմնի կատարման ժամանակ աշակերտներից մեկը գլխարկով է

եղել ու խոսել մյուս աշակերտների հետ, իսկ երբ ինքը զգուշացրել է աշակերտին, ծեծի է

ենթարկվել աշակերտների կողմից։

Դպրոցի փոխտնօրենը եւս պնդել է, թե իրեն էլ են ծեծել, երբ փորձել է միջամտել։

Միջադեպի մասնակից աշակերտներին հեռացրել են դպրոցից։

Be the first to comment on "Թուրքիայում աշակերտները ծեծել են ուսուցչին ու փոխտնօրենին"

Leave a comment

Your email address will not be published.


*