Մահացել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկն առաջինն ազդարարած բրիտանացի լրագրողը

Բրիտանական լրագրության ամենահայտնի լրագրողներից մեկը` Քլեր Հոլինգուորթը,

105 տարեկան հասակում մահացել է Հոնգ Կոնգում:

Վկայակոչելով BBC-ն, Հոլինգուորթն առաջինն էր,

ով հաղորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը:

Հոլինգուորթը լուսաբանել է նաև զարգացումները Վիետնամում, Ալժիրում և Մերձավոր Արևելքում:

Հենց Հոլինգուորթն է, ով առաջինը հաղորդել է 1939թ-ին լեհ-գերմանական սահմանին

գերմանական զորքերի կուտակումների, իսկ այնուհետև Լեհաստան ներխուժման մասին:

Be the first to comment on "Մահացել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկն առաջինն ազդարարած բրիտանացի լրագրողը"

Leave a comment

Your email address will not be published.


*