Սուրիկ Խաչատրյանը հաթաթա է տալիս ՀՀԿ-ին

timthumb-3

Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից այն էլ

համապետական ընտրությունից առաջ, այն էլ, երբ միայն նա էր կարողանում ՀՀԿ-ի համար 90%

ձայն հավաքել, առնվազն զարմանալի է: Ասում են` Խաչատրյանի հրաժարականը դժգոհության և

ընդվզման արդյունք էր: Տեսնելով, որ հարազատ կուսակցությունը չկանգնեց իր կողքին` ինչպես

իրեն, այնպես էլ որդուն վերաբերող հարցերում, Խաչատրյանը որոշեց ետ կանգնել ու «իր գինն

իմացնել տալ»: Խոսակցությունների համաձայն, ՀՀԿ Սյունիքի կառույցի նոր ղեկավար, Սյունիքի

մարզպետ Վահե Հակոբյանին չի հաջողվի ԱԺ ընտրություններում գոհացնել իշխանությանը: Դա

լավ գիտակցելով` Հանրապետականները շտապել են հայտարարել, որ «Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ

անդամ է և բոլոր գործընթացների ժամանակ իր ակտիվ մասնակցությունը կունենա»: Ասում են

նաև, հաշվի առնելով, որ մարզպետները լուրջ դերակատարություն ունեն ՀՀԿ-ի համար ձայներ

հավաքելու գործում, հնարավոր է` ընտրություններից առաջ փոփոխություններ լինեն:

Be the first to comment on "Սուրիկ Խաչատրյանը հաթաթա է տալիս ՀՀԿ-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*