Քիմ Քարդաշյանի հիվանդությունը սկսել է զարգանալ

36-ամյա Քիմ Քարդաշյանի հիվանդությունը սկսել է զարգանալ և ժամանակի ընթացքում այն

ծածկել է նրա մարմնի մակերեսի մեծամասնությունը: Այժմ հայտնի աստղի պսորիազը (մաշկային

քրոնիկական, կրկնվող, ոչ վարակիչ հիվանդություն, քոր, քոս) տարածվել է նաև դեմքի վրա: Այս մասին գրում է Woman.ru-ն:

Աստղի վիճակը վատացել է իր անձնական կյանքում տեղի ունեցած անախորժությունների

պատճառով: Խոսքը Փարիզում տեղի ունեցած կողոպուտի և Քանյե Ուեսթի՝ դրան հաջորդող

նյարդային վիճակի մասին է, ինչպես նաև ամուսնալուծության մասին բազմաթիվ շշուկների:

Լուրով այն մասին, որ այժմ պսորիազը տարածվել է նաև դեմքին, Քիմը կիսվել է «Քարդաշյանների

ընտանիքը» ռեալիթի-շոուի եթերներից մեկի ընթացքում: Հիվանդությունը նա ժառանգել է մորից՝

Քրիս Ջեններից, ում մոտ դեռևս 2010 թվականին են պսորիազ ախտորոշել:

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանի հիվանդությունը սկսել է զարգանալ"

Leave a comment

Your email address will not be published.


*