Հունաստանում ցուրտ եղանակի պատճառով փակվել են բոլոր դպրոցները (լուսանկարներ)

timthumb-37

Հունվարի 10-ին Հունաստանի բոլոր դպրոցներում անբարենպաստ եղանակային պայմանների

պատճառով չեղարկվել են դպրոցական պարապմունքները, և երկրի համար սաստիկ ցրտի

պատճառով դպրոցականները լրացուցիչ արձակուրդ են ստացել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի 6-ին «Արիադնա» հակացիկլոնը Սիբիրից բերել է

Հունաստանի համար աննախադեպ սառնամանիք և ձյան տեսքով տեղումներ։

Հունվարի 9-ին օդերևութաբանները կանխատեսել էին եղանակային պայմանների նոր

վատթարացում և ձյան տեսքով տեղումներ ամբողջ երկրում։ Մայրաքաղաքային շրջանի

իշխանությունները, հաշվի առնելով իրավիճակը, հայտարարել են, որ հունվարի 10-ին կփակվեն

բոլոր դպրոցները։ Որոշումը տարածվում է նաև մասնավոր դպրոցների վրա՝ որոշակի

բացառություններով։ Չեն աշխատում նաև մանկապարտեզները։

Նշվում է, որ Հունաստանի դպրոցները, ինչպես նաև բնակարանների մեծամասնությունը, նախատեսված չեն ցուրտ եղանակի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Հունաստանի մի շարք շրջաններում ձյան առատ

տեղումների պատճառով արտակարգ դրություն է սահմանվել։

Be the first to comment on "Հունաստանում ցուրտ եղանակի պատճառով փակվել են բոլոր դպրոցները (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել