«Պատժիչ գործողություն եղել է,բայց…». Արծրուն Հովհաննիսյան

timthumb-29

Անցած տոնական օրերեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. «Կրակոցները, եթե համեմատելու լինենք նախորդ տարիների Նոր տարվա օրերի հետ, համեմատաբար քիչ են եղել:

Փոքր լարվածություն է եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին, այնտեղ կրակոցներն ավելի շատ են եղել, անգամ մեծ տրամաչափի զենքեր են օգտագործվել, բայց հայաստանյան

սահմանին, այդ թվում նաև Տավուշում տոնական օրերը հանգիստ են անցել»,- ի պատասխան Hayeli.am-ի հարցի, թե նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Տավուշում արձանագրված

դիվերսիոն գործողությունից հետո ինչպես են անցել տոնական օրերը, նշեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կարելի է ասել, որ դեկտեմբերի վերջի դիվերսիայով սահմանափակվեցին, և

տոնական օրերին, երբ լարումը սովորաբար մեծանում էր, նոր լարում չստեղծվեց՝ կրակոցներ համարյա չկային»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը:

Անցնող 2016 թվականին հայկական զինված ուժերում մարտական զոհերի թիվը նախորդ տարիների համեմատությամբ համարյա քառակի մեծ էր. «Այս տարվա մարտական կորուստների թիվը աննախադեպ մեծ էր՝ պայմանավորված ապրիլյան մարտական գործողություններով:

Մենք համարյա մեկ ամիս կանոնավոր մարտական գործողություններ էինք մղում: Լարված տարիներ եղել են նաև նախկինում, օրինակ, 2014-ը նույնպես լարված էր: Բայց անցնող 2016

թվականը այդ տեսանկյունից աննախադեպ էր»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թեպետ ըստ տարիների մարտական գործողությունների ժամանակ կորուստների կոնկրետ

ցուցանիշներ նշել չի կարող, սակայն վերջին 10 տարում միջին հաշվով տարեկան 25-30 զոհ ենք ունեցել:
Մինչդեռ անցնող տարվա ընթացքում միայն ապրիլյան գործողությունների ժամանակ 100-ից ավելի զոհ ունեցանք:

Ինչ վերաբերում է Տավուշում դեկտեմբերի վերջին օրերին տեղի ունեցած դիվերսիային և դրան հաջորդած հայկական զինուժի պատժիչ գործողություններին, ապա Ա. Հովվհանիսյանը շեշտեց,

որ հայկական կողմը որևէ տարածքի կամ դիրքի զիջում չի ունեցել. <<Նման բան չի եղել: Ինչ վերաբերում է պատժիչ գործողություններին, այո՛, նման բան եղել է, բայց այդ մասին շատ բան

ասելը ճիշտ չի լինի>>,- նշեց ՊՆ խոսնակը՝ հավելելով, որ այստեղ կա գաղտնի, հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Նրա խոսքով՝ Տավուշում այժմ իրավիճակը լիովին վերահսկելի է:

Անդրադառնալով այս պահին ընթացող ձմեռային զորակոչին՝ խոսնակը շետեց, որ լուրջ բարեփոխումներ են կատարվել նորակոչիկների վիճակահանությամբ զորամասեր ընտրելու գործընթացում. «Սա իսկապես արդար վիճակահանություն է, որտեղ բացառվում են կոռուպցիոն եղանակները»,- հավաստիացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք զորակոչի հետ կապված բոլոր խնդիրներն արդեն լուծվա՞ծ են. խոսնակը արձագանքեց. <<Խնդիրներ իհարկե կան: Եթե Հայաստանում կան զորակոչի տարիքի անձինք,

ովքեր ՀՀ քաղաքացի չեն, բնականաբար նրանք զորակոչի ենթակա չեն: Կան նաև մարդիկ, ովքեր տարբեր տեսակի թղթերով ազատված են զորակոչից կամ ունեն տարկետում, սա ևս մեր՝ պաշտպանության նախարարության անմիջական գործառույթներից դուրս է:

Սա ահա ավելի գլոբալ խնդիր է, որով պետությունը պետք է զբաղվի>>,- նշեց խոսնակը: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ երբևէ չի հերքվել, որ կան զինծառայողներ, ովքեր իրենց ծառայությունը անցկացնում են մայրաքաղաք Երևանում՝ ունենալով Երևանի գրանցում. <<Այստեղ

անարդարության հարց չի. այստեղ խոսքը մասնագիտական համապատասխան հմտության և որակներ ունեցող զորակոչիկների մասին է, որոնք ընտրվում են մրցույթով: Օրինակ՝ անցյալ շաբաթ անցկացրել ենք ՏՏ ոլորտի նորակոչիկների մրցույթը, ընտրվել է ոչ այնքան մեծաթիվ

խումբ կիբերզորամիավորման համար: Այս դեպքում առաջնայինը զորակոչիկի գիտելիքներն ու հմտություններն են, ոչ թե գրանցումը կամ սոցիալական ծագումը>>,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսնակը համամիտ չէ այն կարծիքին, թե հասարակության մեջ արմատացած է այն պնդումը, որ առաջնագծում միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են ծառայում. «Սա հասարակության կարծիքը չէ, այլ ընդամենը մի քանի լրատվամիջոցների անհիմն

հայտարարությունն է: Խնդրեմ, եկե՛ք կենտրոնական զինկոմիսարիատ, հարյուրավոր մարդիկ են կանգնած՝ հարցրե՛ք իրենց, տեսեք՝ ինչ կարծիք ունեն>>,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ հունվարի 8-ին կենտրոնական զինվորական հավաքակայանում մեկնարկել է այս տարվա առաջին զորակոչը, որը կավարտվի հունվարի վերջին:

Be the first to comment on "«Պատժիչ գործողություն եղել է,բայց…». Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել