«ՀԺ»․ Գագիկ Խաչատրյանը ԱՄՆ-ում լուրջ խնդիրների առաջ է կանգնել

«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ

Խաչատրյանը ԱՄՆ-ում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նրան չի հաջողվում Գլենդեյլ

քաղաքում իրականացնել նախօրոք ծրագրած «բիզնես պրոյեկտներից» մեկը:
Դեռ նախկինում Գագիկ Խաչատրյանը Գլենդեյլի Բրոդվեյ եւ Քենվուդ փողոցների խաչմերուկում 5

միլիոն դոլարով ձեռք է բերել մի հողակտոր, որի վրա նախատեսել էր կառուցել շենք եւ վաճառել:

Բայց, մեր տեղեկություններով, Գլենդեյլի քաղաքապետարանը չի տալիս համապատասխան

թույլտվությունը: Ուշագրավն այն է, որ ըստ մեր աղբյուրների, թույլտվությունը նախկինում

տրված է եղել, սակայն հետագայում քաղաքապետարանը չեղյալ է համարել այն, եւ ներկայումս

Խաչատրյանը փորձում է նոր թույլտվություն ստանալ, ինչը դեռ չի հաջողվում:
Ըստ մեր տեղեկությունների, թույլտվության մերժման իրական պատճառն այն է, որ այդ բիզնեսի

գլխին կանգնած է հենց Գագիկ Խաչատրյանը, եւ Գլենդեյլի քաղաքապետարանը վերապահումներ

ունի նրա անձի նկատմամբ: Հայտնի չէ, թե պաշտոնապես ում անունով է փորձում այդ

հատվածում շենք կառուցել Գագիկ Խաչատրյանը: Հայտնի է միայն, որ նրա որդիները դեռ

տարիներ առաջ «տնավորվել են» այդ կողմերում»:

Be the first to comment on "«ՀԺ»․ Գագիկ Խաչատրյանը ԱՄՆ-ում լուրջ խնդիրների առաջ է կանգնել"

Leave a comment

Your email address will not be published.


*