Ամբողջ աշխարհը ամանորի ֆիլմեր նայեց, մենք՝ հնդկական սերիալների կրկնություն

timthumb-2

Հիշո՞ւմ եք չէ,որ ասում էի Հայաստանը Հնդկաստան են որոշել դարձնել: Այդ ժամանակ դեռ 2

հնդկական սերիալ էր մեր եթերում: Իսկ հիմա չկա մի հայկական հեռուստաալիք,

որ հնդկական սերիալ չցուցադրի:

Ամանորին, երբ ամբողջ աշխարհի թվ-ները ցուցադրում են ամանորի ֆիլմեր, մուլտֆիլմեր,

հետաքրիր տոնական հաղորդումներ, մերոնք մեզ համար տոն էին կազմակերպել՝ առավոտից

երեկո ցուցադրեցին հնդկական սերիալներ ու ֆիլմեր: Որ ալիքը միացնում ես Ռամը ողջունում է

քեզ: Լավ, եկեք ընդունենք,որ կա հասրակության մի մաս, որը նայում է դա, բայց դա չի

նշանակում, որ մյուսներին էլ պետք է պարտադրեք:

Արդեն սպասում եմ, որ այս ամառ խանութներում սկսելու են սարի ու հինա վաճառել, որ դա էլ

հագնենք,հետո կսկսեն կովին սուրբ կենդանի համարել ու արհելել կովի միս ուտել:
Երևի ընտրություններից առաջ մարդկանց ուղեղները լվալու ինչ-որ ծրագիր են փորձարկում

Հայաստանում, ու մենք էլփորձաճագարներն ենք:

Be the first to comment on "Ամբողջ աշխարհը ամանորի ֆիլմեր նայեց, մենք՝ հնդկական սերիալների կրկնություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել