10 բան, որոնք թաքուն անում է յուրաքանչյուր սիրահարված աղջիկ

timthumb-2

Աղջիկներ… Աշխարհի ամենաքնքուշ ու նուրբ էակները ու նաև ամենատարօրինակ, երբ

սիրահարված են: Նրանք կարող են իրենց պահել սառն ու անտարբեր՝ կարծելով, թե այդպես

ավելի գրավիչ կլինեն այն տղայի համար, ում արդեն քանի տարի է՝ սիրահարված են, բայց համառորեն լռում են այդ մասին:

Իսկ ուրիշ էլ ի՞նչ տարօրինակություններ ունեն սիրահարված դեռահաս աղջիկները, պատմում են հենց իրենք.

Սիրահարված աղջիկը կարող է ժամերով սրտատրոփ սպասել իր սիրելիի հաղորդագրությանը ու տեսնել այն ստանալու հենց նույն վայրկյանին, սակայն կձևացնի, որ չի տեսել ու կպատասխանի միայն հաջորդ օրը:

Սիրահարված աղջիկը հաճախակի է թղթի վրա գրում իր անունն ու սիրելի տղայի ազգանունը և փորձում պարզել՝ կսազի նրան այն հետագայում:

Սիրահարված աղջկա համար իր սիրելի տղայի ամեն ինչն է է իդեալական՝ սկսած մայրիկից մինչև հարևանուհու լվացքը:

Սիրահարված աղջիկը հաճախակի է ինքն իրեն հարցնում՝ «տեսնես կկարողանա՞մ նրա մայրիկին «մամա» ասել, երբ ամուսնանանք»:

Սիրահարված աղջիկն ամեն օր մտնում է իր սիրելի տղայի նախկին կամ ներկա ընկերուհու ֆեյսբուքյան էջը:

Սիրահարված աղջիկը անպայման ֆեյսբուքյան ֆեյք է ստեղծում ու դրանով սկսում շփվել սիրելի տղայի հետ, սակայն երբեք դա չի անի իր իսկական էջով:

Սիրահարված աղջիկն իր սիրելիին կիլոմետրերի վրա է նկատում, բայց երբ արդեն մոտենում է

բարևելու պահը, ձևացնում է, որ չի տեսել, որպեսզի առաջինը տղան բարևի:

Սիրահարված աղջիկը կծիծաղի տղայի վրա, երբ իմանա, որ նրան կարճ մազերով մի

դերասանուհի է դուր գալիս, սակայն հաջորդ օրը չի զլանա ու կվազի վարսավիրանոց և կարճ կկտրի մազերը:

Սիրահարված աղջիկը փայլուն հիշում է իր սիրելի տղայի հեռախոսահամարը, սակայն երբ

պատահական մի օր տղան զանգում է նրան, նա անպայման հետևյալ կերպ է պատասխանում զանգին՝ «կներեք, իսկ ո՞վ է խոսում»:

Ահա այսքանը, սակայն այս ցանկով սիրահարված աղջիկների տարօրինակությունների թեման չի

ավարտվում: Եվ վերջում ամենակարևորը՝ սիրահարված աղջիկներն իսկապես շատ գեղեցիկ են:

Be the first to comment on "10 բան, որոնք թաքուն անում է յուրաքանչյուր սիրահարված աղջիկ"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել