Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չե՞ն լինի ՀՀԿ ցուցակում

timthumb-10

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ

Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում հինգ տարի մշտական բնակության վերաբերյալ

տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու և պատգամավորության

թեկնածու առաջադրվելու համար։ Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, և Կարեն

Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որևէ կեղծ տեղեկանքով պատգամավոր

առաջադրվելու մտքից։ Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջ քարոզարշավի բեռը

ստանձնել, բայց չգնալ որևէ կեղծիքի։ Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ո՛չ Կարեն

Կարապետյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում։

Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան

ձևաչափը։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը։

Be the first to comment on "Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չե՞ն լինի ՀՀԿ ցուցակում"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել