«ՉԻ». Եվ մի տանիր զմեզ ի բոյկոտ. մարմնական վնասվածքներ եւ սողոմոնական ախտ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ

արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է, որ Վանաձորի

քաղաքապետարանում ավագանին վերջապես հավաքվի եւ նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին:

«ՉԻ» — Վանաձորի քաղաքապետարանում այնպիսի իրավիճակ է, որ Եկեղեցու միջամտությունն

իսկապես չէր խանգարի: Առավելեւս, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ

եկեղեցականներից մեկը նույնիսկ հալածանքների էր ենթարկվել (քրեական օրենսգրքում

օգտագործվում է «միջին ծանրության մարմնական վնասվածքներ» բառակապակցությունը):

Մի խոսքով՝ դեռ լավ է, որ Գուգարքի թեմը բանադրանքի չի ենթարկել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողներին:

Չնայած՝ եթե հաշվի առնենք այդ բոյկոտի պատճառները, եւ այն, թե ինչ հանգամանքներում է

ընտրվել Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան հոգեւորականն իր ելույթում պիտի

պախարակեր սողոմոնական ախտը եւ ավագանու որոշ անդամների հորդորեր ձերբազատվել դրանից:

Բայց եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է եւ քաղաքականությանը չի խառնվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Be the first to comment on "«ՉԻ». Եվ մի տանիր զմեզ ի բոյկոտ. մարմնական վնասվածքներ եւ սողոմոնական ախտ"

Leave a comment

Your email address will not be published.


*