Ֆորս մաժոր. Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ ցուցակում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն

կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 5 տարի մշտական

բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու եւ

պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար:

Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, եւ Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է

որեւէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից: Նա պատրաստակամություն է

հայտնել ամբողջ քարոզարշավի բեռը ստանձնել, բայց չգնալ որեւէ կեղծիքի:

Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ոչ Կարեն Կարապետյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն

լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում: Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն

Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձեւաչափը: Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է

գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»:

Be the first to comment on "Ֆորս մաժոր. Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ ցուցակում"

Leave a comment

Your email address will not be published.


*