«ՀԺ»․Դաբրո է փնտրում․ Մուրադ Մուրադյանը ցանկանում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է

ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ.

պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով:

Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է եւ ընտրություններին մասնակցելու համար

դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել

նաեւ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նույն

ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել Հ. Աբրահամյանի զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը եւս:

Այդ մարզում առաջադրվելու ցանկություն ունեն նաեւ «Ավշարի» սեփականատեր եղբայրներ

Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները: Իսկ ինչ վերաբերում է Մ. Մուրադյանին, ապա վերջինս,

մեր տեղեկություններով, փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ

հարաբերությունները եւ ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Be the first to comment on "«ՀԺ»․Դաբրո է փնտրում․ Մուրադ Մուրադյանը ցանկանում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում"

Leave a comment

Your email address will not be published.


*