Ճգնաժամն Ավրաամ Ռուսոյին հարկադրում է վաճառել իր առանձնատունը

timthumb-42

Ճգնաժամն Ավրաամ Ռուսոյին հարկադրում է վաճառել իր մերձմոսկովյան առանձնատունը: 47-ամյա արտիստին թանկ է արժենում այն պահելը:

Անցյալ տարվա ամռանն Ավրաամ Ռուսոն երկհարկանի քոթեջ էր գնել մերձմոսկովյան Նովիե

Վեշկի ավանում, որը երկրորդ Ռուբլյովկա են կոչում: Բայց նա, հավանաբար, չէր կարծում, որ

շուտով ստիպված կլինի հրաժարվել դրանից: Երգչին դուր է եկել ինչպես Մոսկվային մոտ լինելու

հանգամանքը, այնպես էլ տների միջեւ բարձր պարիսպների բացակայությունը, ինչն ընդունված է

Եվրոպայում եւ Ամերիկայում: Իսկ տունը կառուցված է կանադացի ճարտարապետների նախագծով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Բանն այն է, որ տնտեսական ճգնաժամը նաեւ աստղերին է հասել: Ռուսոյի պատվերները քիչ են, համերգները՝ նույնպես: Հայտնիները նույնպես ձգտում են հնարավորինս տնտեսել: Այդ

հսկայական տունը պահելու համար մեծ գումարներ են պետք՝ ամսական նվազագույնը 100 հազար ռուբլի: Տարեկան միլիոնից ավելի է ստացվում, իսկ գներն անընդհատ աճում են: Հաշվի

առնելով, որ Ռուսոն տարեկան մի քանի շաբաթ է Մոսկվայում լինում, նման ծախսերն անհիմն են,

այդ պատճառով նա վերջերս վաճառքի է հանել քոթեջը»,- երգչի՝ Ալեքսանդր անունով ընկերոջ խոսքերն է վկայակոչում StarHit ամսագիրը:

Ի դեպ, Նյու Ջերսիում՝ Նյու Յորքից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ, Ռուսսոն կես հեկտար

հողատարածք եւ 1.300 ք.մ. մակերեսով երկհարկանի տուն ունի. այնտեղ ապրում է նրա մայրը՝

Մարիան: Ավրաամի հպարտությունը տան տարածքում գտնվող եկեղեցին է. այստեղ բազմաթիվ

սրբապատկերներ ու սուրբ մասունքներ կան, որոնք դժվար է նույնիսկ եկեղեցիներում գտնել:

Be the first to comment on "Ճգնաժամն Ավրաամ Ռուսոյին հարկադրում է վաճառել իր առանձնատունը"

Leave a comment

Your email address will not be published.


*