2 անգամ քայլ եմ արել`արձագանք չեմ ստացել. Արայիկ Գաբաջյանն առաջին անգամ խոսում է իր և Լիլիթի կոնֆլիկտի մասին

timthumb-40

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և ոճաբան Արայիկ Գաբաջյանի կոնֆլիկտի մասին կրկին

խոսակցություններ են սկսվել: Համացանցում լուրեր են պտտվում, որ Լիլիթ Հովհաննիսյանն

Արայիկի կատարած աշխատանքն իրեն է վերագրել:Կայքը կապ է հաստատել Արայիկի հետ՝

պարզելու կոնֆլիկտի մանրամասների և նրանց այժմյան հարաբերությունների մասին: Ոճաբանն

առաջին անգամ մեզ է պատմել եղելությունը՝ ինչ-որ բաներ թողնելով ստվերում:
-Արայիկ, որքա՞ն ժամանակ եք աշխատել Լիլիթի հետ, և ե՞րբ դադարեցրեցիք ձեր համագործակցությունը:

-Լիլիթի հետ համագործակցել եմ 2010-ից, բայց արդեն 2 տարի է մենք իրար հետ չենք աշխատում:

Ընդհանուր մեր համագործակցությունը եղել է շատ բուռն: Կարող եմ ասել կայացած նախագիծ է

եղել: Միասին քննարկել ենք, համաձայնության եկել: Զուտ ընտանեկան վիճակ է եղել: Երբեք չեմ

մտածել, որ գումար եմ ծախսել Լիլիթի համար:
-Ի՞նչ վեճ է եղել:

-Չեմ ցանկանում մանրամասնել: Դա ինձ համար ցավալի թեմա է:

-Կոնֆլիկտից հետո շփվո՞ւմ եք որպես քավոր սաներ:

-Մեր վեճից հետո երկու անգամ ես քայլ եմ արել՝ շնորհավորելով տարեդարձն ու Ամանորը: Բայց ոչ մի արձագանք չստացա և դրանից հետո էլ կապս խզեցի:
-Ձեր աշխատանքում առաջի՞ն անգամն է, որ վեճով է ավարտվել համագործակցությունը, թե՞ դեպքեր եղել են:

-Առաջին: Կարծում եմ, որ առաջին ու վերջինն է: Շոու-բիզնեսի շատ արտիստների հետ եմ

աշխատել ու աշխատում եմ, բայց նման բան երբեք չի եղել: Ես հաշվի եմ առել երգիչների ասածը,

բայց արել եմ այն, ինչ ես եմ ուզել: Սկզբում ասել են չէ չի սազի, բայց վերջում փորձելուց հետո

հասկացել են, որ ճիշտ եմ եղել: Նույնը եղել է Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում:

Be the first to comment on "2 անգամ քայլ եմ արել`արձագանք չեմ ստացել. Արայիկ Գաբաջյանն առաջին անգամ խոսում է իր և Լիլիթի կոնֆլիկտի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել