Միայն տեսեք, թե ո՞վ է Էմիլ Գալստյանի նոր ընկերուհին (Ֆոտո)

timthumb-39

Դերասան Էմիլ Գալստյանն իր միկրոբլոգում փոխել է իր կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է:Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու, թե ո՞վ է

դերասանի ընտրյալը, որքա՞ն ժամանակ են ընկերություն անում և արդյո՞ք առաջիկայում մտածում են հարաբերություններն օրինականացնելու մասին:

«Ես միշտ նշում եմ, որ անձնական կյանքս թողնում եմ Աստծուն, ինչպես գրված է Սուրբ գրքում խնդրեք և կտրվի ու տրվեց լավագույնը, որի համար շնորհակալ եմ Աստծուն: Մեր ծանոթությունը

եղել է շատ պատահական: Արդեն բավարար ժամանակ է ինչ ճանաչում ու շփվում ենք հարաբերություններն օրինականացնելու համար: Չնայած նրան, որ ընկերուհիս՝ Դիանան, ոչ մի

կապ չունի դերասանի մասնագիտության հետ, բայց շատ առողջ է մտածում ու վերաբերում իմ մասնագիտությանը:

Նա մասնագիտությամբ լեզվաբան է, որի համար ես շատ ուրախ եմ, քանի որ կարծում եմ, որ լավ է, երբ տարբեր մասնագիտութուններ են ունենում»:

Տեղյակ ենք նաև, որ հանդես եք գալիս «Քարե դարդ» նախագծում: Մի փոքր պատմեք, թե ինչպես եղավ առաջարկը և արդյո՞ք հեշտությամբ համաձայնվեցիք՝ հաշվի առնելով տվյալ սիթքոմի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հնչող  քննադատությունները:

«Հրավեր ստացա «Քարե դարդ» սիթքոմից ու համաձայնվեցի նկարահանվել այնտեղ: Այն մարդիկ, ովքեր ովքեր որպես մասնագետ են քննադատում այս կամ այն սերիալն ու սիթքոմը այսօր

նույնպես զբաղված են սերիալներում աշխատելով: Բնական է այն որ այս կամ այն նախագիծը քննարկվում ու քննադատվում

է հանրության կողմից, քանի որ դա ցանկացած նախագծի դեմ լինում է: Պետք է նշեմ, որ բավական հաջողված նախագիծ է վարկանիշի առումով»:

Խոսելով հետագա գործունեության մասին Էմիլն ասաց, որ ապագան թողնում է Աստծո ապահով ձեռքերում:

Be the first to comment on "Միայն տեսեք, թե ո՞վ է Էմիլ Գալստյանի նոր ընկերուհին (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել