Տղամարդը հայտարարել է, թե ինչու է սպանել Թուրքիայում ՌԴ դեսպանին

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի ժամանակ զինված անձը սպանել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին:

 

Telegraph-ի փոխանցմամբ, Թուրքիայի ոստիկանները բախման արդյունքում սպանել են զինված տղամարդուն:

BBC-ից տեղեկանում ենք, որ տղամարդը Կառլովին սպանելուց հետո հայտարարել հետևյալը. «Մի մոռացելք Հալեպը, մի մոռացեք Սիրիան։

 

Քանի դեռ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի։ Ես այստեղից կենդանի դուրս չեմ գա:

Այդ սպանությունների մեջ ով բաժին ունի, բոլորն էլ մեկ առ մեկ պատասխան են տալու: Ալահ Աքբար»:

Be the first to comment on "Տղամարդը հայտարարել է, թե ինչու է սպանել Թուրքիայում ՌԴ դեսպանին"

Leave a comment

Your email address will not be published.


*