Video. Սեյրան Օհանյանը իր աշխատասենյակում ազատամարտիկի էր ծեծում

safe_image-1

Երեկ վերջնականապես հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մուտք է գործելու քաղաքական ասպարեզ:

Այս մասին դեկտեմբերի 19-ի՝ իր ասուլիսի ժամանակ հայտարարեց  Վիկտոր Դալաքյանը: Հայտնի դարձավ նաև, որ Սեյրան Օհանյանը և իր մտերիմները պարբերաբար հանդիպումներ են ունենում ազատամարտիկների հետ ու փորձում են նրանց  քաղաքական հենք դարձնել իրենց համար:

Խոսակցություններ են շրջանառվում, որ Սեյրան Օհանյանը համագործակցում է «Ազատամարտիկների դաշինք»-ի հետ:

Իհարկե ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է որոշում կայացնել մտնել քաղաքականություն կամ դուրս գալ, սակայն նախկին նախարարի դեպքում որոշակի նրբություններ կան: Նախ նա որպես պաշտպանության նախարար երբեք իր ուշադրության կենտրոնում չի պահել ազատամարտիկներին հուզող խնդիրները:

Ավելին անհրաժեշտության դեպքում Սեյրան Օհանյանը ոտնահարել է նրանց իրավունքները, նսեմացրել արժանապատվությունը և ծեծի ենթարկել:

Այս առումով առավել վառ դեպքը ազատամարտիկ, ներկայումս «Սասնա Ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Պավլիկ Մանուկյանի հետ կապված դեպքն է:

Տարիներ առաջ նրան, Սեյրան Օհանյանի աշխատասենյակում դաժան ծեծի էին ենթարկել, իսկ երբ ծեծված ազատամարտիկը ջուր էր խնդրել` թքել էին  ջրի մեջ և նոր, այն հրամցրել նրան:

Հիմա հարց է առաջանում, թե այսքանից հետո կարող է Սեյրան Օհանյանը հավակնել դառնալ ընդդիմադիր գործիչ և իր համար քաղաքական հենարան դարձնել ազատամարտիկներին:

Կարծում ենք  գոնե Պավլիկ Մանուկյանի օրինակը հաշվի առնելով նրանք պետք է միայնակ թողնեն Սեյրան Օհանյանին հակառակ դեպքում կստացվի, որ ազատամարտիկների քաղաքական պայքարի հիմքը ևս արդարությունը չէ, որի մասին այդքան խոսում են:

 

 

 

http://politik.am/%D6%85%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1/

Be the first to comment on "Video. Սեյրան Օհանյանը իր աշխատասենյակում ազատամարտիկի էր ծեծում"

Leave a comment

Your email address will not be published.


*


Փակել

Փակել