Հովհաննես Ազոյանը նոր ընտրյա՞լ ունի (լուսանկարներ)-

Tert.am-ը գրում է.
Հովհաննես Ազոյանի անձնական կյանքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կիզակետում:

Դերասանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է մի աղջկա՝ Տաթև Զախարյանի լուսանկարները, ինչը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել:

Արդեն իսկ բուռն քննարկումներ են ծավալվում, որ Հովոն և Տաթևը սիրային կապ ունեն: Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու, թե ինչն է կապում իրեն և Տաթևին, սակայն նա կարճ պատասխանեց. «Անձնական բնույթի հարցերի չեմ պատասխանում»:

Ոչ միայն Հովոն է հրապարակել Տաթևի լուսանկարները, այլև Տաթևն է հրապարակել կոլաժ՝ իր և դերասանի լուսանկարները:

Թե ինչու կոլաժ, ոչ թե համատեղ լուսանկար, պարզ է դառնում Տաթևի էջի ուսումնասիրությունից հետո: Տաթևի էջում նշված է, որ ապրում է Մադրիդում:

 

Be the first to comment on "Հովհաննես Ազոյանը նոր ընտրյա՞լ ունի (լուսանկարներ)-"

Leave a comment

Your email address will not be published.


*